Ոստիկանության համակարգից տարիներ առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ: Այդ մասին ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
Ոստիկանությունը կոչ է անում չտրվել ստահոդ հրապարակումներին և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:
Ուշադիր հետևելով հիշյալ անձանց էջերին՝ կարելի է տեսնել, որ նրանք վաղուց արդեն ոստիկանության համակարգում չեն ծառայում և գտնվում են արտերկրում։
Համացանցում ոստիկանության համազգեստով լուսանկարված որոշ օգտատերեր հայտարարում են, թե իբր, հեռանալով ոստիկանության շարքերից, միանում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 11-րդ օրը Երևանում շարունակվող բողոքի ցույցերին:





