AM
23 Ապրիլ 2018 - 12:43 AMT

Աշոտյանը՝ Սարգսյանի հրաժարականի մասին. Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությանը:

«Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ։ Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ։«Խաղաղություն և խոհեմություն բոլորիս», – գրել է Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ընթերցեք նաև. Սարգսյան․ Ես թողնում եմ վարչապետի պաշտոնը