ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը Ծիծեռնակաբերդում չի ցանկացել ապրիլի 24-ին քաղաքական գործընթացների մասին խոսել՝ հավելելով, որ քաղաքական բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն ապրիլի 25-ին:
«ՀՀԿ-ն կա ու կմնա»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին կուսակցության հետագա ճակատագրի մասին:
«Սերժ Սարգսյաննապացուցեց հերթական անգամ, որ ինքը բացառիկ պետական այր է, բացառիկ ու անփոխարինելի պետական գործիչ է: Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, նման հայրենասիրություն, և ես ևս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ, իր գլխավորած թիմում աշխատելու»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Շարմազանովը հավելել է, որ Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց:
Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից: Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը:





