AM
25 Ապրիլ 2018 - 07:19 AMT

«Ժառանգությունը» կոչ է արել կուսակիցներին նպաստել խաղաղ անհնազանդության ակցիաներին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև գործող իշխանության և համակարգի դեմ: Կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին»,-ասվում է հայտարարության մեջ:

Կուսակցությունը կոչ է արել բոլոր կուսակցականներին ու համակիրներին՝ շարունակել պայքարը և ակտիվ մասնակցությամբ նպաստել քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաներին՝ սկսած արդար գործը հաղթական ավարտին հասցնելու համար:

Ապրիլի 24-ին պարզ դարձավ, որ Փաշինյանի ու Կարապետյանի պլանավորված բանակցությունները տապալվել են։ Իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։