ՕԵԿ-ը կոչ է անում ընդունել Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման առաջարկները, երաշխավորել խաղաղ հանգուցալուծում, իսկ կուսակիցներին շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը:
«Օրինաց երկիր կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կոչ է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները, ցուցաբերել խոհեմություն և ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին և շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության», – ասված է հայտարարության մեջ:
ՕԵԿ նաև իրավապահներից պահանջում է զերծ մնալ ցուցարարների և շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավոր կիրառման որևէ դրսևորումից:
Միևնույն ժամանակ կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և խաղաղ մասնակցությունն ունենալ համաժաղովրդական շարժմանը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին:





