2018թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդգագաթնաժողովին ընդառաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար ՎաչեՏերտերյանի մոտ կայացել է աշխատանքային քննարկում:
Քննարկվել են տեղական և տարածքային մարմիններում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ներկա իրավիճակիվերաբերյալ հարցեր, մասնակիցները ներկայացրել են ապակենտրոնացված համագործակցության ընթացիկ ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի ավանին, որտեղ ՀՀ մարզերը նույնպես ունենալու են իրենց տաղավարները: Մանրամասնորեն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի ավանում մարզերի մասնակցության ձևաչափի և տաղավարների ներկայացման բովանդակությանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին ունենալ Ֆրանկոֆոնիայի ավանում մարզերի ներկայացվածության կոնկրետ նկարագրերը:





