AM
27 Ապրիլ 2018 - 11:43 AMT

Ընդդիմությունն ավտոերթով շարժվում է դեպի Գյումրի (Թարմացվող)

Ապրիլի 27-ին ՀՀԿ-ի իշխանության դեմ պայքարող ընդդիմությունը ավտոերթով շարժվել է ՀՀ երկրորդ քաղաք Գյումրի: Այստեղ Ժամը 18:00-ին հանրահավաք է տեղի ունենալու:

Ճանապարհին նրանց ողջունում են հարակաից բնակավայրերի բնակիչները:

Ավելի վաղ, վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում է, որ Կարեն Կարապետյանի «պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ»: Նա ասել է՝ բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: