Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 4-5-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:





