Մայիսի 1-ի առավոտյան՝ նախօրեին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարած պլանի համաձայն, ընդդիմության համակիրները սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում։ Ապրիլի 30-ի հանրահավաքին Փաշինյանը հայտարարել էր, որ հանրահավաքը, փաստացի, տոնական է լինելու, այդ օրն անհնազանդության ակցիաներ չեն լինելու, և հավաքվածները հետևելու են վարչապետի ընտրությանը հրապարակում տեղադրված էկրանների վրա։
Մայիսի լույս 1-ի գիշերը հեռարձակված տեսաուղերձում, սակայն, Փաշինյանը հայտարարել է, թե տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված Հանրապետականը որոշել է տապալել վարչապետի ընտրությունը։
Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։





