Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություններին պիտի ընդունվի ժողովդի որոշումը։
Այս մասին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ իր խմբակցությունից մի մարդ չի կարող քվեարկել ընդհանուր կայացված որոշման դեմ։
Նա ասել է նաև, որ Կարեն Կարապետյանի հետ մոտ տարիուկես չի հանդիպել, Սերժ Սարգսյանի հետ էլ վերջին օրերին չի հանդիպել։
Մայիսի լույս 1-ի գիշերը հեռարձակված տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված Հանրապետականը որոշել է տապալել վարչապետի ընտրությունը։
Փաշինյանը շատ գրագետ, պատրաստված քայլ է արել, ու ոչ ոք չէր հավատում, որ Փաշինյանը կարող է այսպիսի հաղթանակի հասնել, նշել է Ծառուկյանը։
Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։
Կարդացեք նաև․ Բաղդասարյան. ՀՀԿ-ն Փաշինյանի ելույթից հետո կորոշի՝ ինչպես քվեարկել





