AM
1 Մայիս 2018 - 17:45 AMT

Փաշինյան․ Վաղվանից շրջափակվում է ամեն ինչ՝ ճանապարհներից մինչև օդանավակայան

Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարում ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։

Այս մասին է հայտարարել պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակում հավաքված բազմահազար ցույցին դիմելով։

«8։15-ից շրջափակվում են հանրապետության բոլոր փողոցները, մայրուղիները, երկաթուղիները, մետրոն, օդանավակայանը․․ ամեն ինչ ինչ հնարավոր է շրջափակել», – ասել է նա։

Փաշինյանը նաև դիմել է ոստիկաններին․ «Ցած դրեք մահակներն ու խառնվեք ժողովրդին», – ասել է նա։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. կողմ՝ 45, դեմ՝ 56 պատգամավոր է քվեարկել։