2018թ. մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 4-ից։ Այդ մասին հայտնել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը։
Հայտարարություն է տարածել նաև Կենտրոնական բանկը, որտեղ ասվում է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն (իրացվելիություն), կանխիկի խնդիր համակարգում չկա, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Հայտարարության մեջ ասվում է նաև, որՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար:
Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները:
Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը:





