Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, ՀՀԿ-ական Արտակ Առաքելյանը հայտարարել է կուսակցությունը լքելու մասին՝ մեղադրելով իր գլխավոր սկզբունքին դավաճանելու մեջ։
«Կուսակցությունն ապրիլի 17-ից հետո սկիզբ առած համաժողովրդական պայքարի շրջանակներում ժողովրդի օրինական և արդարացի պահանջին ականջալուր չի լինում, որը ըստ իս հակասում է ՀՀԿ հիմնական սկզբունքին՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։ Իրոք ցավում եմ, որ կուսակցության քաղաքական ընթացքն այս ուղղությամբ է ընթանում», – գրել է նա իր դիմումում։
Մայիսի 2-ին հազարավոր մարդիկ փակել են Հայաստանի տարածքում հարյուրավոր ճանապարհներ, այդ թվում՝ միջպետական մայրուղիներ ու դեպի Զվարթնոց օդանավակայան ճանապարհը։
Ակցիաները հետևել են մայիսի 1-ին ՀՀԿ կողմից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը տապալելուն։





