Մայիսի 2-ին Չարենցավանում ևս վաղ առավոտից փակ են ճանապարհները: Գործադուլ ու դասադուլ են հայտարարել Չարենցավանի մի քանի դպրոցներում։
Ցուցարարներին են միացել նաև «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության աշխատակիցները: «ԱՍԿԵ Գրուպ»-ը խոշոր գործարան է, որ պատկանում է ՀՀԿ պատգամավոր Վահան Հարությունյանի ընտանիքին, գրում է «Հրապարակը»։
Ցույցին միացել են նաև այլ գործարանների աշխատակիցներ։
Ավելի վաղ ընդդիմության առջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. կողմ՝ 45, դեմ՝ 56 պատգամավոր է քվեարկել։ Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարել ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։





