AM
3 Մայիս 2018 - 10:33 AMT

Մինչև մայիսի 8-ը ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Հանրապետության տարածքում`մայիսի 3-4-ը` կեսօրից հետո, 5-8-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում`մայիսի 3-4-ը՝ կեսօրից հետո, 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: