AM
3 Մայիս 2018 - 10:57 AMT

Լիտվայի Սեյմասն առաջին ընթերցմամբ հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը առաջին ընթերցմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Համաձայնագիրն ընդունվել է միաձայն՝ 81 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ:

Ավելի վաղ Լիտվայի կառավարությունն էր հավանություն տվել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին:

Ավելի վաղ, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ԵՄ երկրներից վավերացրել է Էստոնիան: