AM
4 Մայիս 2018 - 06:04 AMT

Արցախում մարտական հրաձգությամբ ուղեկցվող զորախաղեր են անցկացվել

Մայիսի 3-ին բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր:

Զբաղեցնելով համապատասխան մարտակարգեր՝ վերջիններս կատարել են մարտավարական տարբեր առաջադրանքներ և գերազանց գնահատականներով խոցել պլանային ու ոչ պլանային բոլոր նշանակետերը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորախաղերի ընթացքում առաջին անգամ կիրառվել են նաև որոշ տեխնիկական նորամուծություններ, որոնք էականորեն բարելավել են կրակային խնդիրների կատարման արդյունավետությունը:

Մայիսի 3-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: