AM
4 Մայիս 2018 - 08:10 AMT

Փաշինյանն Իրանի փոխդեսպանի հետ է հանդիպել

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի հետ (դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ)։

Այս մասին է հայտնել ինքը Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը», – նշել է նա։

Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր։

Մայիսի 3-ին Փաշինյանը հանդիպումներ էր անցկացրել ԱՄՆ, ՌԴ ու Վրաստանի դեսպանների հետ։