AM
4 Մայիս 2018 - 08:58 AMT

Մշակույթի նախարարի պարտականությունները կկատարի տեղակալի պաշտոնակատարը

Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվում են նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Մայիսի 2-ին մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել պաշտոնից։

«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա»,- նշված է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նոր կառավարությունը կձևավորվի նոր վարչապետի ընտրությունից հետո: Ընտրությունները կանցկացվեն մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: