Մայիսի 4-ին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի անդամի ընտրություններում առաջադրված Էմիլ Բաբայանը չի ընտրվել։
Ընտրություններին մասնակցել է 54 պատգամավոր, կողմ է քվեարկել 51-ը, դեմ՝ 3-ը։
ՍԴ անդամն ընտրվում է ԱԺ պատգամավորների 3/5-րդով (63 պատգամավոր):
«Ծառուկյան» և ԵԼՔ դաշինքները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ անդամի ընտրություններին:





