ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:
Պողոսյանը կաշխատի հասարակական հիմունքներով:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Թևան Պողոսյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով», – ասված է հրամանագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:





