Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները միասնական ազգի ցնցող օրինակ են, որն ապացուցեց՝ ազատ մարդիկ կարող են հասնել փոփոխությունների և ազատ մարդիկ մեծամասնություն են։ Այդ մասին հայտարարել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին յութուբյան ալիքում իր հաղորդման ընթացքում։
«Թվում էր, որ նման բան անհնար է, սակայն նրանք հաղթում են․․․ հուսով ենք, նրանց մոտ ամեն ինչ կստացվի ու մեզ մոտ զարգացող, հարուստ հարևան կհայտնվի, քանի որ երբ լավ է Հայաստանի համար, լավ է Ռուսաստանի համար», – շեշտել է նա։
Մեկնաբանելով մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության տապալումից հետո ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ իրավիճակը կտրուկ փոխել են հասարակ մարդիկ, ովքեր դուրս եկան փողոց մայիսի 2-ին ու շրջափակեցին ամեն ինչ։
«Սա օրինակ է, երբ ապստամբած մարդիկ իշխանության բերեցին ազնիվ մարդու՝ Փաշինյանն այդպիսի տպավորություն է թողնում», – նշել է նա։





