AM
14 Մայիս 2018 - 08:22 AMT

ԿԳ նախարարն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները։ Այդ մասին նորանշանակ նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները:Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք», – ասվում է գրառման մեջ։

Նախարարը հավելել է, որ հատկապես ուսուցիչներին կուզեր լսել:

Մինչդեռ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով արդեն իսկ հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը:

Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 25-29-ը և /կամ հունիսի 1-24-ը, հայտնում է գիտության և կրթության նախարարությունը:2017/18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից.