AM
17 Մայիս 2018 - 12:34 AMT

Սարալանջի շրջանցիկ ճանապարհը մայիսի 19-ին փակ կլինի

Մայիսի 19-ին ժամանակավորապես փակ կլինի Երևանի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը: Դա պայմանավորված է սսֆալտապատման աշխատանքներով:

Ճանապարհը փակ կլինի մայիսի 19-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: