AM
28 Մայիս 2018 - 07:33 AMT

ԱԱԾ ղեկավարը կոռուպցիոն դեպքերի նոր բացահայտումներ է խոստանում

Հայաստանում բոլոր ապօրինի հարստացածները և, առհասարակ, օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության։ Այս մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, հայտնում է «Այսօր»ը։

Նա նշել է, որ ԱԱԾ-ն փոխել է աշխատելաոճը և հրապարակային է աշխատում։ «Մի քիչ համբերեք, առաջիկա օրերին կտեսնենք շատ-շատ բացահայտումներ», – ասել է նա։

Մայիսի 24-ին հայտնի է դարձել, որ ԱԱԾ-ն խուզարկություններ է անցկացրել ՓՄՁ ներմուծած ապրանքների մաքսազերծման մենաշնորհ ունեցող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունում՝ գումար, փաստաթղթեր ու համակարգիչներ առգրավելով։ Ընկերությունը մեքենայությունների հետևանքով մոտ $7 մլն պակաս հարկեր է մուծել պետբյուջե։