AM
1 Հունիս 2018 - 06:43 AMT

ԱԳՆ. ԱԱԾ-ն ստուգում է աբխազական անձնագրով ՀՀ մտած անձանց մասին լուրը

Facebook սոցիալական ցանցում Խամիդա Արջենիա անունով գրանցված օգտատերն օրերս իր՝ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության անձնագրի լուսանկարն էր հրապարակել, որում երևում էր «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայության երկու կնիք:

«Հաջող ժամանում Հայասատան», – գրել էր նա՝ հավաստելով այն մասին, որ աբխազական անձնագրով անարգել մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, որը չի ճանաչել Աբխազիայի անկախությունը:

Ավելի ուշ, օգտատերը հեռացրել էր այդ լուսանկարն իր հաշվից:

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասաց, որ ազգային անվտանգության ծառայությունն այժմ քննություն է իրականացնում՝ պարզելու այդ տեղեկատվության իսկությունը: Հարցին, թե կարող է արդյոք որևէ մեկն աբխազական անձնագրով մուտք գործել Հայաստան, Բալայանն ասաց, որ «տրմաբանորեն չի կարող, քանի որ ՀՀ-ն չի ճանաչել Աբխազիայի անխակությունը»:

Ավելի վաղ, Վրաստան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ վրացական և հայկական մամուլում շրջանառվել էր տեղեկություն, համաձայն որի մի խում երիտասարդներ աբխազական անձնագրերով անարգել մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարաքծ: