AM
1 Հունիս 2018 - 09:52 AMT

Հունիսի 1-ին երեխաների մուտքը Կենդանաբանական այգի անվճար է

Հունիսի 1-ին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի կլինի անվճար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Մանուկների համար զվարճալի և ուսուցողական միջոցառումներն անցկացվում են այգու Հանրային տարածքում, որի մուտքն անվճար է:

Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին զվարճացնում են ծաղրածուները, հեքիաթների և մուլտֆիլմերի տարբեր հերոսներ և աճպարարներ:

Միջոցառումները կշարունակվեն մինչև երեկոյան 17:00-ն:

Մայիսի 26-ին բացվել է կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը՝ այգին ներկայացել է ավելի մեծ տարածքով և նորոգման 2-րդ փուլից հետո: Այգին համալրվել է ավելի մեծ և ընդարձակ ազատավանդակներով, ինչը հնարավորություն կտա այցելուներին առավել բնական միջավայրում և ավելի հարմարավետ հարթակներից տեսնել կենդանիներին: