ՀՀ քաղաքացիները, որոնք մտադիր են Ղազախստան մեկնել, պետք է իմանան գործող նոր կարգի մասին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա զգուշացրել է, որ եթե անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել է և երկարաձգվել, ապա պետք է խուսափել Ղազախստան մեկնելուց կամ հարկ կլինի նոր անձնագիր ստանալ: «Հակառակ դեպքում իրենց պարզապես թույլ չեն տա մուտք գործել այդ երկիր»,-ասել է Բալայանը:





