AM
5 Հունիս 2018 - 11:27 AMT

Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ի ոչ քաղաքական թևին ասել ենք, որ կարող են հեռանալ

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով խմբակցությունը լքած պատգամավորներին, հայտարարել է, որ ՀՀԿ-ի ոչ քաղաքական թևին ասել են՝ կարող են հեռանալ: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

«Մենք խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք, որ եթե իրենց խանգարող հանգամանքներ կլինեն, ազատ են, կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք: Այս պահին մեր հենքը խմբակցության քաղաքական թևն է»,- ասել Բաղդասարյանը:

Նա ընդգծել է, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի և իշխանություն լինել, և ընդդիմություն, և փոքրամասնություն, և մեծամասնություն:

Ավելի վաղ, Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորներ Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը և Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել են ԱԺ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին: