AM
5 Հունիս 2018 - 13:29 AMT

ՊԵԿ քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ Մարատ Դուրյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Նա պաշտոնավարել է 2016 թվականի նոյեմբեր ամսից:

«ՊԵԿ աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Դուրյանին՝ քննչական վարչությունում պաշտոնավարության ընթացքում հանցագործության դեմ պայքարի գործում սկզբունքային մոտեցում և նպաստ ցուցաբերելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ էր նշանակվել է ՀՀ նախկին ֆինանսների փոխնարար Դավիթ Անանյանը: