AM
6 Հունիս 2018 - 09:03 AMT

ՀՔԾ պետը հեռանում է պաշտոնից

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։

«Ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար», – նշել է նա իր հայտարարությունում:

Շահինյանը ղեկավարել է ՀՔԾ-ն 2013 թվականից։