AM
6 Հունիս 2018 - 11:33 AMT

Հարությունյան. ԱՀ ԱԱԾ պետին պետնախարար նշանակելու որոշում չկա

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանին ԱՀ հաջորդ պետնախարարնշանակելու որոշում չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի պաշտոնաթող պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ղարամյանին վարչապետ նշանակելու մասին շրջանառվող տեղեկություններին:

Ավելի վաղ, Արցախի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արշավիր Ղարամյանը հրաժարական է տվել։

Հարությունյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ կլիներ, եթե իրեն պաշտոնում փոխարիներ Ղարամյանը:

«Բայց նորից ուզում եմ նշել, որ որոշումը (ԱՀ պետնախարարի նշանակման մասին, – խմբ.) այլ է լինելու», – ասել է Հարությունյանը:

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: