Սփյուռքի նախարարի նորանշանակ խորհրդական Վաղարշակ Հակոբյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:
Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Վաղարշակ Հակոբյանը նշանակվել էր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում:
Հակոբյանի նշանակումից հետո շրջանառվում էր այն հարցը, որ սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ 27 տարեկան է, իսկ ըստ օրենսդրության այդ պաշտոնը կարող է զբաղեցնել միայն 30-ը լրացած ՀՀ քաղաքացին:
Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։





