Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում գործող կառավարությունը աշխատանքային խումբ է ստեղծելու Ընտրական օրենսգիրքը փոխելու համար:
Ըստ նրա, գործադիրի կարևորագույն խնդիրը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, և այդ ընտրությունների հիմանական նպատակը պետք է լինի ազատ և արդար ընտրությունների հնարավորության իրավունքը ժողովրդին վերդարաձնելը:
«Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ ընտրությունները չանցկացնել հիմա, անկեղծ ասած ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնատու տարբերակն է, քանի որ մեր կազմակերպած Թավշյա հեղափոխության ոգևորությունը գտվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ ընտրությունն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց, եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը առաջ է մղում իշխանությունը պահպանելու մոլուցքը, երբ ժողովուրդը ընտրական համակարգի միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն չունի: Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Աա նաև քաղաքական ուժերին, ում համար իշխանափոխությունն անակնալ էր, նախապատրաստության ժամանակ կտա», – ասել է նա:





