AM
8 Հունիս 2018 - 07:48 AMT

Նարեկ Սարգսյանն ազատվել է քաղշինպետկոմի ղեկավարի պաշտոնից

Նարեկ Սարգսյանն ազատվել է քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից։

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 8-ի նիստի ընտթացքում։

Նարեկ Սարգսյանը երկար տարիներ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, քաղաքաշինության նախարարը։ Նախարարությունը պետական կոմիտեի վերաձևակերպելուց հետո շարունակել է գլխավորել կառույցը։

Մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատվել է նաև կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը։