AM
9 Հունիս 2018 - 08:41 AMT

Թմրամիջոցների կախվածությունից բուժվող վարորդը երթուղային է վարել

Ճանապարհային ոստիկանության կազմակերպած գործողությունների արդյունքում հունիսի 8-ին հայտնաբերվել են նարկոլոգիական կլինիկայում ափիոնատիպ թմրամիջոցների կախվածությունից բուժման շահառու վարորդներ, որոնք մեքենա վարելու իրավունք չունեն:

Հայտնաբերվել էր նման կարգավիճակով 10 վարորդ:

Նրանցից 2-ը տաքսի ծառայություն իրականացնող մեքենաների վարորդներ էին, թիվ 54 երթուղին սպասարկող գազելի վարորդը նույնպես եղել է մեթադոնային բուժման մեջ գտնվող շահառու, հայտնում է ՀՀ ոստիկանությունը: