AM
11 Հունիս 2018 - 07:44 AMT

Զոհված և հետմահու պարգևատրված արցախցիների ընտանիքները դրամական օգնություն կստանան

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, հետմահու «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց (ԱՀ-ում հաշվառված) ընտանիքներին, սկսած 2018թ. հունվարի 1-ից, սահմանվում է դրամական օգնություն` 9400 դրամի չափով:

Համապատասխան հրամանագիր է ստորագրել ԱՀ նախագահը:

Դրամական օգնություն նշանակվում է ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների կողմից, գրավոր դիմելուց հետո, հայտնում է Արցախպրեսը: