ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք է բացահայտել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 դրամ», – գրել է նա:
Նշվում է նաև, որ իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարը ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ Քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում), կատարվում է նախաքնություն:





