AM
11 Հունիս 2018 - 11:55 AMT

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունը հայտնի է

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ է նշանակվելու Ավետիք Էլոյանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշվում է Ավետիք Էլոյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ», – մասնավորապես ասվում է որոշման նախագծում:

Ավելի վաղ, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հրաժարական էր տվել: