AM
12 Հունիս 2018 - 09:23 AMT

5 նախարարի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Նազարյանը և Շավարշ Քոչարյանը վերանշանակվել են ՀՀ արտգործնախարարի տեղակալների պաշտոնում:

Արսեն Մանուկյանը, Զարուհի Բաթոյանը, Արման Ուդումյանը նշանակվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ։

Վարչապետի որոշմամբ, գյուղատնտեսության փոխնախարարներ են նշանակվել Արմեն Հարությունյանը և Գառնիկ Պետրոսյանը:

Գարեգին Բաղրամյանը նշանակել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։