ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը միջնորդել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չձերբակալի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո): «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ինքը՝ պատգամավորը:
Անդրադառնալով իր որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջով բողոքի ակցիաներին, նա ասել է, որ «ժողովուրդն է ընտրել, և եթե պահանջի՝ ճիշտ կանի»:
Ավելի վաղ, Էջմիածնում բողոքի ակցիաներ են իրականացվել՝ ընդդեմ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի: Տեղեկություններ են շրջանառվում, որ բողոքի ակցիաներին աջակցում է նաև քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը:





