AM
12 Հունիս 2018 - 11:17 AMT

Արտակ Մանուկյանը՝ ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Մանուկյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արտակ Մանուկյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով», – մասնավորապես ասվում է որոշման մեջ:

Արտակ Մանուկյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ է:

Ավելի վաղ,ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 5 նախարարի տեղակալներ են նշանակվել: