AM
15 Հունիս 2018 - 10:09 AMT

Արշավիր Ղարամյանն՝ Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է համապատասխան հրամանագիրը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արշավիր Ղարամյանը նախկինում ղեկավարում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը։ Նա հրաժարական տվեց պաշտոնից հունիսի 6-ին: Ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը։ Ղարամյանի ու Աղաջանյանի հրաժարականն, ի թիվս այլ ուժայինների հեռացման, պահանջում էին հունիսի 1-ին Ստեփանակերում տեղի ԱԱԾ աշխատակիցների ու քաղաքացիականների մասնակցությամբ կռվից հետո բողոքող ցուցարարները։