Լրագրող Վահագն Թևոսյանը կարող է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն նշանակվել: Այս մասին PanARMENIAN.Net – ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ լրագրողը:
Նա ասաց, որ այժմ քննարկումներ են ընթանում իրեն այդ պաշտոնում նշանակելու ուղղությամբ:
Ավելի վաղ, Հանրային հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Աշխատանքից ազատվելու մասին դիմումներ են ներկայացրել «Օրակարգ»-ի հաղորդավարուհի Լարա Առաքելյանն ու հաղորդավար Տարոն Կոխլիկյանը:





