AM
27 Հունիս 2018 - 11:23 AMT

Վանեցյանի մայրը նշանակում է ստացել կառավարությունում

Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մարգարիտ Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի մայրն է:

Մարգարիտ Ազարյանը նախկինում զբաղեցրել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը: