AM
2 Հուլիս 2018 - 06:59 AMT

Մայր Աթոռի թանգարանների տնօրինություն. Կաթողիկոսը չի վաճառում այստեղի մասունքները

Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հունիսի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամ Կորյուն աբեղայի հնչեցրած այն մեղադրանքներին, թե Մայր Աթոռի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են կաթողիկոսի կողմից:

«Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան երեկ` Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակիցների ու համախոհների կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ սուտը երևաց նաև տեղեկատվական դաշտում` հարկ համարեցինք հանդորրամտություն Սբ Էջմիածնի Թանգարանների բազմաթիվ այցելուների և մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալների հանդես գալ սույն հայտարարությամբ», – նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգն Բ-ն տեսաուղերձ էր հղել, որում անդրադարձել է իր հրաժարականի պահանջով մի քանի շաբաթ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա հորդորել է չեղարկել բողոքի հունիսի 30-ի բողոքի ակցիան:

Տևական ժամանակ է՝ մի խումբ հոգևորականներ Գարեգն Բ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանում: