AM
2 Հուլիս 2018 - 07:40 AMT

Կալանավորների հարազատները համաներում են պահանջում

Հուլիսի 2-ի առավոտից կառավարության շենքի մոտ են հավաքվել կալանավորների ծնողներն ու հարազատները, որոնք պահանջում են համաներում։

Ցուցարարները նշել են, որ արդեն 5 տարի է չի հայտարարվել համաներում, մինչդեռ, կալանավորները ՔԿՀ-ում մնում են անմարդկային պայմաններում, հայտնում է «Ա1+»-ը:

Նրանց ընդառաջ դուրս են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ու խորհրդական Նարեկ Սարգսյանը։ Վերջիններս խոստացել են, որ խնդիրը կներկայացնեն Նիկոլ Փաշինյանին։

Ավելի վաղ ՀՀ վարաչպեը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր համաներման թեմային: Նա ասել էր, որ համաներման գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում: «Մարդը կարող է ասել՝ սեպտեմբերին լինելու է համաներում, և գնա ու մի քանի տուն կողոպտի։ Այս իսկ պատճառով ես այդ հարցին չեմ պատասխանի: Իսկ քաղաքական համաներման լինել-չլինելը քաղաքական նպատակահարմարության հարց է»,- ասել էր Փաշինյանը: