ՀՀ Կոտայքի մարզի հանրակրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում 2018/2019 ուսումնական տարվան ընդառաջ կհայտարարվեն մարզի միջնակարգ և հիմնական դպրոցներում մոտ 150 թափուր հաստիքի համալրման մրցույթներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա ասել է, որ մրցույթներն անցկացվելու են օրենքով սահմանված կարգով:
«Հաստիքները վերաբերում են գրեթե բոլոր առարկաներին, իսկ աշխարհագրորեն կլանում են մարզի բնակավայրերի կեսից ավելին։ Փորձառու և նորավարտ մանկավարժներ, ովքեր մինչև այս ոչ մի կերպ չեն կարողացել մասնագիտական աշխատանք գտնել, պատրաստե՛ք անհրաժեշտ փաստաթղթերը և մասնակցեք մրցույթներին», – գրել է նա:
Ավելի վաղ, Կոտայքի մարզպետ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը:





