Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքն ներխուժած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները պահանջել են հոգևորականներից իրենց ցույց տալ Մայր Տաճարի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդը: Lurer.com-ի փոխանցմամբ, ցուցարարները պնդել են, որ այն վաճառվել է:
Ի պատասպան, Արշակ Սրբազանը ցուցարարներին հայտնել է, որ այն չի վաճառվել, այլ պարզապես «Գեղարդի մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»: Նա ասել է, որ Գեղարդից մասունք պակասելու մասին տեղյակ չեն եղել։
Ավելի վաղ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք:
Սբ Գեղարդը նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցել է Հիսուս Քրիստոսի կողը, որից բխել է ջուր և արյուն: Ըստ Սրբազան Ավանդության՝ համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը: Այն այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում:





