AM
7 Հուլիս 2018 - 06:26 AMT

Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

Դատարանը բավարարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ կալանավորվել էր նաև ինքը՝ Դավիթ Համբարձումյանը:

Նրանք երկուսն էլ մեղարդվում են Թավշա հեղափոխության օրերին ցուցարարների հանդեպ բռնություն գործադրելու և զանգվածային անկարգության մեջ։